«Նոր ուրախ լուրեր, առավոտյան մարտերում հայկական ստորաբաժանումները 3 նոր տանկ են խոցել»,-րոպեներ առաջ իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Ապրիլի 3-ի լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը:
Թալիշում Խալափյանների ընտանիքի գնդակահարման ժամանակ բնակիչները գյուղի դեռևս չէին տարհանվել և գյուղի մյուս ծայրում սպանության կրակոցները լսելի են եղել: Այդ մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Թալիշ համայնքի ղեկավար Վիլեն Պետրոսյանը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության բոլոր կողմերը պետք է վերադառնան խաղաղ բանակցություններին՝ Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը:
Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարում ապրիլի 4-ին` ժամը 18:00-ին, միասնական աղոթք կհղվի առ Աստված՝ նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Հայրենիքի և հայրենյաց պաշտպան զինվորների համար:
Վեց երկրների ԱԳ նախարարները, որոնք մտնում են Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդում, ապրիլի 7-ին Բահրեյնում հանդիպում կանցկացնեն ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ՝ասել է խորհրդի գլխավոր քարտուղարը:
Համաշխարհային հինգ ուժային կենտրոններից՝ ԱՄՆ, Չինաստան, ՌԴ, ԵՄ, Ճապոնիա, առաջին երեքը փորձում են փոխհամաձայնությամբ առաջնորդություն ստանձնել և վերածվել բևեռների։ Գուցե և ստացվի, մոտ ապագայում կերևա, ամեն ինչ կախված է ուկրաինական և Իրանի դեմ պատերազմի արդյունքներից։
Այժմ անհրաժեշտ է առավել սթափ և խորքային դիտարկել այս երեք հավանական բևեռների թույլ և ուժեղ կողմերը...